Ինչ վերաբերվում է Ղարաբաղի հարցը խաղաղ միջոցներով կարգավորելուն, ապա ես մեր պարտավորությունը վերահաստատեցի ևս մեկ անգամ՝ այս ամբիոնից ելույթ ունենալով: Կարծում եմ՝ վերջին շրջանում խաղաղության օրակարգը, խաղաղության բանաձևը կյանքի կոչելու առաջարկներ ներկայացնելը մեր ադրբեջանցի գործընկերներին և հանրությանը՝ մեր ամենակարևոր անելիքներից մեկն է և ես ընդգծում եմ, որ ուրախ եմ, որ մենք կարողացել ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բավականին ուղիղ, անկեղծ, ազնիվ և կառուցողական խոսակցություն ծավելել:
Ցավոք, դեռևս ընդհանուր պատկերացումներ չունենք Ղարաբաղի հարցի կարգավորման նրբությունների, մեխանիզմների մասին, բայց այն, որ մենք կառուցողական, անկեղծ քննարկման մթնոլորտ ենք ստեղծել՝ դա արդեն իսկ բավականին լավ է:
Մեր ընկալմամբ, այսօր կարևորագույն մի քանի հարց կա, որոնց մենք պետք է պատասխանենք խաղաղության օրակարգն ինստիտուցիոնալ առումով ուժեղացնելու համար և այդ հարցերից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի լիարժեք գործարկումն է, որը ենթադրում է նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը կարգավորման խաղաղ գործընթացին, որովհետև շատ դժվար է հասկանալ, թե ինչպես ենք մենք պատրաստվում հարցը կարգավորել՝ առանց հակամարտության առաջնային և հիմնական կողմին լսելու, առանց նրա հետ խոսելու:
Ինչպես իմ ելույթում ասացի՝ մեր քայլերն ուղղված են նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում վերականագնենք երկխոսությունն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև: Շատերը չգիտեն, բայց նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ղեկավարների միջև է տեղի ունեցել ուղիղ հանդիպում: Այդ պրակտիկան եղել է, Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներն, ըստ էության, միշտ ներգրավված են եղել բանակցային գործընթացում, սովորաբար ասում են, թե մինչև 1998 թվականը, բայց ես կարող եմ ասել, որ մինչև 2018 թվականը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ներկա են եղել բանակցային գործընթացին:
Եկեք չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ դառնալուց առաջ եղել է Լեռնային Ղարաբաղի ընտրված նախագահը, դրանից հետո Սերժ Սարգսյանն է ներկայացրել Հայաստանը, բայց նա եղել է նաև Ղարաբաղի առաջնորդներից մեկը: Եվ մենք, ըստ էության, ունենք մի վիճակ, երբ Լեռնային Ղարաբաղը բանակցային ողջ գործընթացի ընթացքում ներկայացված է եղել բանակցային սեղանի շուրջ: Այսօր մեր խնդիրն է՝ ստեղծել պայմաններ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի