Վատիկանում հինգշաբթի տեղի ունեցած ընդունելության ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը ծնկի է իջել և համբուրել Հարավային Սուդանի՝ նախկինում պատերազմող ղեկավարների ոտքերը՝ կոչ անելով նրանց չվերադառնալ քաղաքացիական պատերազմի:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դիմել է նախագահ Սալվա Կիիրին, նրա տեղակալ Ռիեկ Մաչարին, որը դարձել էր ապստամբների առաջնորդը, և երեք փոխնախագահի՝ պահանջելով հարգել հրադադարը, որն իրենք կնքել են:
«Որպես եղբայր ձեզ խնդրում եմ խաղաղություն պահպանել: Խնդրում եմ ողջ սրտով, եկեք առաջ գնանք: Շատ խնդիրներ կլինեն, բայց դրանք չեն հաղթի մեզ: Լուծեք ձեր խնդիրները», — ասել է Ֆրանցիսկոս պապը:
Սուդանցի առաջնորդները տպավորվել են, երբ 82-ամյա պապը, որը ոտքերի քրոնիկ ցավեր ունի, ծնկի է իջել օգնականի օգնությամբ՝ համբուրելու իրենց կոշիկները: