«Ամեն ուր վախի մթնոլորդ է». Անահիտ Մութաֆյանի խայտառակ տառասխալներով գրառումը

Անահիտ Մութաֆյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

Քանի դեռ նոր իշխանությունը գնում է մանիպուլյացաների ճանապարհով, քանի դեռ ուրիշի կատարած գործերը վերագրում է իրեն, քանի դեռ ինքնահաստատվում է հասարակ քաղաքացիների հաշվին մեր երկիրը չի ունենա առաջընթաց, այլ առաջըթացի փոխարեն մեր մոտ կլինեն միայն ետքայլեր։

Կոտրելով, փշրելով, ոչնչացնելով մարդկանց տարիների աշխատանքը դուք չեք կարողանա ձեր չարածը որպես արդարացում ներկայացնել։

Տպավորություն է ստեղծցում, որ այս 《հեղափոխությունը》արվեց զուտ մի քանի հոգուց վրեժ լուծելու և երկիրը կործանման տանելու համար։

Գործազրկության թիվը օրեց օր աճում է, Հայաստանը որպես ժողովրդավարական երկիր դադարում է լինել, ամեն ուր վախի մթնոլորդ է, նույնիսկ քահանա է կարգազուրկ լինում պետական կրոնը պահպանելու համար։
Սթափվեք պարոնայք սա փոքր երկիր է..

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ