ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ. Ռոբերտ Քոչարյանը՝ թոռան հետ

Համացանցում հայտնվել են էքկլյուզիվ կադրեր թոռան հետ զբոսնող Ռոբերտ Քոչարյանից:

Հիշեցնենք, որ այսօր ՀՔԾ-ն պարզաբանել է Մարտի 1-ի քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հետ նրա ընտանիքի անդամների, մասնավորապես 2,5 տարեկան թոռնիկի տեսակցության արգելքի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում տարածված հակասական մեկնաբանությունները:

2019թ. ապրիլի 4-ին պաշտպան Հովհաննես Խուդոյանը գրավոր միջնորդել է` թույլատրել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունը վերջինիս 2,5 տարեկան թոռնիկի հետ: Հաջորդ օրն իսկ՝ ապրիլի 5-ին, քննչական խմբի ղեկավարի կայացրած որոշմամբ երեխային թույլատրվել է տեսակցել Ռոբերտ Քոչարյանին:

Ընդ որում, հաշվի առնելով, որ ապրիլի 5-ին հաջորդող օրերը եղել են ոչ աշխատանքային, պաշտպան Հովհաննես Խուդոյանի բանավոր խնդրանքով որոշումն առձեռն հանձնվել է նրան:

Spread the love
  •   
  •   
  •