«Մի բանում թուրքերը հայերին գերազանցում են ու սա էլ հենց իրենց հաղթաթուղթն է». Հարություն Մկրտչյան

Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս բոլորը հիմնականում մեջբերում են պատմական, քաղաքական,տնտեսական,ռազմական ասպեկտները, մոռանալով էս բոլորի հիմքում ընկած ելակետային ասպեկտը`ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆԸ։
Հավաքական անգիտակցականի գաղափարը առաջարկվել է 19-րդ դարի կեսերին վերլուծական հոգեբանության հիմնադիր, շվեյցարիացի հոգեբան Կառլ Յունգի կողմից: Ըստ Յունգի` կոլեկտիվ անգիտակցականը բնորոշում է այն էթնոսին,որին տվյալ մարդը պատկանում է,եւ բոլոր ազգերը(ցեղեր-ցեղախմբերը) ունեն կոլեկտիվ անգիտակցական վարք/միտք,որը ժառանգաբար փոխանցվում է նախնիներից ։
Ասենք ` բոլորին է հայտնի,թե որքան տաքարյուն են իտալացիները,որքան սառն են բրիտանացիները,որքան ֆլեգմատիկ են գերմանացիները….
Մարդկության պատմության ընթացքում բազմաթիվ են անգամ <<հավաքական խելագարության դեպքերը>>, սկսած <<պարի համաճարակներից>>, որոնք տեղի են ունեցել Եվրոպայում.Դրանք պարային բռնկումներ էին,որոնց ընթացքում մինչև տասնյակ հազարավոր մարդիկ պարել են ժամերով, երբեմն պարել են օրեր ու շաբաթներ, նույնիսկ ամիսներ,մինչեւ ուշագնաց լինելը,կամ ասենք Հիտլերի և նացիզմի վերելքը, կոմունիստական ​​հեղափոխությունները և կատալոնական անկախության շարժումը:Արդյունաբերական հեղափոխության ժամանակ բազմաթիվ էին կոլեկտիվ խելագարության բռնկումները հատկապես գործարաններում։
Բոլոր այս երեւույթները բացատրվում էին նրանով,որ բնական աղետները եւ սոցիալ-քաղաքական իրադարձությունները (ժանտախտներ,ջրհեղեղներ,
պատերազմներ, հեղաշրջումներ,) առաջացնում էին տվյալ հանրույթի մոտ ընդհանուր նեւրոտիկ դրսեւորումներ` իրենց տարած կոլեկտիվ սթրեսների արդյունքում։ Բանալի բառը`դրանք ԸՆԴՀԱՆՈՒՐ ԷԻՆ։
Թուրքերը `հայտնվելով ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքում` ունեին կոլեկտիվ նպատակ` ստեղծել սեփական կայսրություն `թեկուզ եւ հույների,հայերի,քրդերի ու այլ ազգերի հայրենազրկման,տեղահանության ու ցեղասպանության ճանապարհով։
Հայերը ունեին կոլեկտիվ նպատակ ` դարեր ի վեր այս ու այն կայսրության լծի տակ ապրելուց հետո վերջապես դուրս գալ այդ լծից ու ստեղծել սեփական պետական միավորը `թեկուզ փոքր,բայց իրենցը, որովհետև չէր կարող մարդկության պատմության ամենահին ազգերից մեկը,որը մինչեւ թուրքերի `տարածաշրջան ներթափանցումը ունեցել է թվով 6 թագավորություն` մնալ առանց սեփական գերբի ու դրոշի ։
Թուրքերը հասան իրենց նպատակին,հայերն` իրենց։
Թուրքերը չեն մոռանում,որ իրենք այնուամենայնիվ եկվոր են ու խնդիր ունեն ապացուցելու ,որ օրինակ հույնը,հայը,քուրդը նվազ իրավատեր են ներկայիս Թուրքիայի տարածքների վրա։
Ու որ իրենց նախնիները կոտորածի են գնացել ու էս խարանը պիտի մաքրվի ։
Հայերն էլ չեն մոռանում,որ ներկայիս Թուրքիայի մի հսկա մասը իրենց պատմական հայրենիքն է,որից իրենց բռնի տեղահանել են ,այնուհետեւ զանգվածաբար ցեղասպանել։
Հայ-թուրքական պայքարը առաջին հերթին կոլեկտիվ հոգեբանական պայքար է։
Բայց մի բանում թուրքերը հայերին գերազանցում են ու սա էլ հենց իրենց հաղթաթուղթն է` թուրքերը ունեն շատ ավելի բարձր <<կոլետիվ էմոցիոնալ ինտելեկտը>>։
Իսկ ի՞նչ է էմոցիոնալ ինտելեկտը։
Էմոցիոնալ ինտելեկտը սեփական և շրջապատող մարդկանց էմոցիաները ճանաչելու, կառավարելու և ղեկավարելու կարողությունն է։
Թուրքերը մեզ ճանաչելով են մեզ հայրենազրկել ու ցեղասպանել ,նախ`կոտորելով մեր մտավորականությանը,հետո զինաթափելով ,փուլ առ փուլ քշելով ու կոտորելով ,մենք էլ թուրքին լավ չճանաչելով ` ցեղասպանության ու հայրենազրկման զոհեր ենք դարձել։
Թուրքերը բնավ չեն խելագարվում նաեւ ազարների (իրանական թուրքերի,կովկասյան թուրքերի կամ ադրբեջանցիների) համար ,որոնք կրոնական պատկանելությամբ մեծամասամբ շիաներ են ու ամենեւին էլ նույնական չեն Թուրքիայի Հանրապետության տարածքում ապրող <<զտարյուն>> թուրքերիհետ , ուղղակի իրենց պետք էր/պետք է տարածաշրջանում հենակետ ունենալ ,ինչի համար էլ ստեղծվեց ներկայիս Ադրբեջանը։
Լեռնային Ղարաբաղն էլ թուրքերը համարում է իրենցը.ամբողջ Ադրբեջանն են համարում իրենցը.այսպիսին է իրենց կոլեկտիվ գիտակցությունը`ծավալապաշտ են։ Դե բայց հո՞ ցույց չեն տալիս,որ համարում են հենց <<իրենցը>>։
Ադրբեջանը, որոշակի զեղումներով,բայց մեծամասամբ ընդունում է Թուրքիայի հեգեմոնիան,ու թուրքական ուղեծրից մեծապես դուրս գալ երբեք չի կարող։
Հայերը նույնն են.նույն թեզերը…100 եւ 8 տարի …
Տեղահանել են,կոտորել են,ցեղասպանել են,հայրենազրկել են,օգնում են Ադրբեջանին…
Է հա` գիտենք … ո՞ր հայը սա չգիտի …
Ու ո՞ր հային իր էթնիկ -խմբային հիշողությունը թույլ կտա թուրքերին ընկալել որպես բարեկամ … Հատով չես գտնի… կոլեկտիվ հիշողությունն ու կոլեկտիվ վախը թույլ չի տա…
Ու հենց կոլեկտիվ վախն ու հիշողությունն է,որը արգելակել է մեր էմոցիոնալ ինտելեկտի զարգացմանը ։
Մենք հիմա ճանաչում ենք թուրքին, բայց չենք կարողանում կառավարել ինքներս մեր հույզերը `ի շահ այն կոլեկտիվ նպատակի,որին էսքան տառապանքների գնով հասել ենք `Հայաստանի թեկուզեւ փոքր, բայց անկախ Հանրապետության ։
Կառավարելով ինքներս մեզ ,մենք կառավարելու ենք թուրքից եկող վտանգները ,գեոպոլիտիկ պրոցեսները,մեր երկրի հանրային -պետական շահը։
Գառի պատմուճան հագած թուրքերը 1988 -ի աղետի ժամանակ Հայաստանի թեկուզ եւ խորհրդային Հանրապետությանը հացահատիկ ուղարկեցին եւ հումանիտար օգնության ճանապարհ բացեցին,չնայած,որ ՆԱՏՈ-ի անդամ,80 միլիոնանոց ու բավականին հարուստ Թուրքիան ոչ ապաշրջափակման գերխնդիր ունի,ոչ էլ 3 միլիոնանոց ու իրենից մի քանի տասնյակ անգամ ավելի աղքատ Հայաստանին հաճոյանալու .
Բա ինչու՞ արեց. որովհետեւ ունի էմոցիոնալ ինտելեկտ . ինքը միջազգային հանրության գլխավոր դերակատարներին ցույց տվեց,որ իրեն թշնամի համարող պետությանը հումանիստական դիրքերից է մոտենում. խորհրդային միության փլուզումից հետո Թուրքիան առաջիններից էր,որ ճանաչեց Հայաստանի անկախությունը. դե բա մի ողջ Արեւմտյան Հայաստան դե ֆակտո եւ դե յուրե իրենով արեց.բնականաբար էդ մի բուռը <<կամ էր տենում>>,ավելի շուտ ցույց էր տալիս այլոց թե <<կամ է տենում>> ։
Ադրբեջանը կառավարելի է այնքանով,որքանով կառավարելի է Թուրքիայից եկող վտանգները,
Հայաստանը Ռուսաստանի Դաշնության ռազմական ու տնտեսական կապանքներից ազատ է այնքանով,որքանով կառավարում է Թուրքիայից ու Ադրբեջանից եկող միասնական վտանգները,
Հայաստանը տնտեսական զարգացման հեռանկարներ ունի այնքանով, որքանով ազատ կլինի ՌԴ կախյալությունից ու սահմանային շրջափակումից,
Հայաստանը ռազմական վերազինման ու շունչ քաշելու հնարավորություն կունենա այնքանով,որքանով կկարողանա լեզու գտնել 80 միլիոնանոց Թուրքիայի եւ 10 միլիոնանոց Ադրբեջանի հետ .
Եթե դեռ չի կարողանում լեզու գտնել,պիտի կարողանա ապահովել միջազգային դերակատարների ներկայությունը (ինչը արդեն արել է օրինակ ԵՄ քաղաքացիական դիտորդների տեղակայմամբ) եւ ցույց տալ այդ դերակատարներին,որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը տարածքային ու զավթողական չէր ,այլ ագրեսիվ թուրքերից տեղի հայ բնակչությանը պաշտպանելու մասին էր,ցույց տալ,որ հայը Թուրքիային երկրաշարժից հետո հումանիտար օգնություն է ուղարկում,որովհետեւ հայը պատրաստակամ է գնալ խաղաղության, ու երբ մյուս կողմը արդեն դրան չգնա,<<աչքները խոթելու >>բան կունենանք.
Անգամ ամենասպառազինված հայկական բանակը չի կարող երբեւէ հաղթել թուրքականին.մաքսիմում սա հնարավոր է միջուկային զենք ունենալու միջոցով,ինչը պարզ բան է, որ բացառվում է,
Անգամ ամենաարագ տեմպերով ներգաղթ ու ծնելիություն ապահովելու դեպքում մենք չենք անցնելու թուրքերի թվաքանակից.անգամ կիսով չափ չենք մոտենալու ։
Անգամ ամենաթռիչքային տնտեսական աճի դեպքում մեր տնտեսությունը չի հասնելու թուրքական տնտեսությանը,միշտ էլ տասնյակ անգամներ հետ ենք մնալու ։
Սա ռացիոնալ հաշվարկ է.դուր գա մեզ, թե’ ոչ ,ու որքան շուտ մենք հասկանանք,որ մեր կոլետիվ էմոցիոնալ ինտելեկտը ճենճոտ է , կեղտոտում ու խայտառակում է ինքներս մեզ, այնքան շուտ կմաքրենք այն ու առաջ կգնանք… >
<<Ռուսը չլնի ,թուրքը մեզ կուտի >> կամ <<օրհնվի էն սհաթը,երբ ռուսի ոտը մտավ հայոց հողը>> թեզերն էլ են կոլեկտիվ ինքնախաբեություն հետեւանքներ,կամ էլ թե `կոլեկտիվ սոցիալական ինտելեկտի իսպառ բացակայության։
Կոլեկտիվ առումով իրար մրոտելու փոխարեն անալիտիկ վերլուծություն ու գործողությունների պլան էր/է պետք.ոնց որ էն <<քոչվոր>> ու <<առեւտրական> թուրքերինն էր…
Ու երանի կարդացածը հասկացողին….

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ