Բորենիների ոհմակը ու իրենց առաջնորդները չեն կարողանում Սեդային ներել մարտի 1-ի՝նրանց կողմից գնդակահարված տղաների շահերը պաշտպանելու համար

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ռևանշիստական ոհմակը իր բոլոր ռեսուրսներով,որոնք ժամանակին կրծքով պաշտպանում էին Հրայր Թովմասյանին,հիմա նույն եռանդով լծվել են ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի դեմ պայքարին։
Անպտուղ ու անհեռանկար է այդ պայքարը,ինչպես փրկություն,այնուհետև դիմադրություն կոչվող իրենց շարժումը։
Ինչպես բոլոր դեպքերում,այս անգամ էլ կեղծ ու չհիմնավորված փաստեր են մատուցում,փորձելով վարկաբեկել Սեդային,կատարելով ոհմակի առաջնորդների պատվերը։
Ո՞րն է նպատակը։
Բորենիների ոհմակը ու իրենց առաջնորդները չեն կարողանում Սեդային ներել մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամի իր պարտականությունները գերազանց կատարելու ու նրանց կողմից գնդակահարված տղաների շահերը պաշտպանելու համար։
Ուրիշ այլ պատճառ չկա;
Իսկ մենք գիտենք,որ ոհմակի առաջնորդները ինչ կարգի ոխակալներ ու վրեժխնդիր են։
Ասեմ,որ թե փաստաբաններին,թե վարձու լրատվամիջոցներին ու ոհմակի մյուս անդամներին հիասթափություն է սպասվում՝ձախողվելու են,ինչպես միշտ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ