«Քաղաքացիների հավատն առ Փաշինյան վերջանալու է»․ Գևորգ Գորգիսյան

«Ցածր օղակների աշխատողներին աշխատանքից հեռացնելը բնավ հարցի լուծում չէ։ Այստեղ խնդիրների համար պետք է լինեն պատասխանատուներ և  նրանք պատասխան տան, եթե որևէ բան այն չի արվել։ Որովհետև չի կարող վարչապետն ամեն ստորաբաժանում, գյուղ ու քաղաք գնալ ստուգումների։

Եթե վարչապետը սկսել է զբաղվել առօրյա խնդիրներով, նշանակում է նրանից ցածր ոչ մի օղակ պետական ապարատում չի աշխատում, որովհետև չի կարող մեկ մարդ զբաղվել բոլորի գործով»,- ասել է Գորգիսյանը։

Պատգամավորը վստահ է, որ մի օր քաղաքացիների հավատը դեպի Փաշինյան վերջանալու է և վերջանալու է հենց թիմի ջանքերով, իսկ խնդիր լուծումը տեսնում է ներքին օղակներում կադրային բացթողումների շտկումների միջոցով։

ԼՀԿ պատգամավորը 24TV-ի հետ զրույցում  մանրամասնել է իրենց խմբակցության կողմից ներկայացված  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխության այլընտրանքային տարբերակը, դրա արդյունավետությունն ու իրենց մոտեցումները։

տեսանյութը՝  24NEWS

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ