Եռաբլուր այցի ժամանակ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հերթական անգամ փայլեց լրագրողների հետ շփման ոճով՚։ Նա ինչպես լրագրողատյաց եղել է, այնպես էլ մնացել է անգամ պաշտոնանկությունից հետո։
Այնուհետեւ լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը սկսեց գովալ Սերժ Սարգսյանը չասված խոսքը՝ նշելով, որ նրա խոսքը սպասված է, նա շուտով կխոսի, ամեն ինչ ունի իր ժամանակը։
Աշոտյանը նաեւ նշել է, որ Սարգսյանը հարցազրույցների տասնյակ հրավերներ ունի բազմաթիվ լրատվամիջոցներից, նախկին նախագահը խոսելու է հայկական լրատվական դաշտի հետ հայկական լսարանի համար։
Ի դեպ, ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ Սերժ Սարգսյանւց հարցազրույց է վերցնելու իրեն հայերի մեծ բարեկամ համարող հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը, որը եթեր է հեռարձակվելու ռուսական 2-րդ հեռուստաալիքով։ Մենք տեղեկացանք, որ հարցազրույցը արդեն կայացել է, եւ այն ապրիլի 23-ին եթեր կհեռարձակվի։ Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ հենց այդ օրը Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։