«Ինձ ասում են Փոքրիկ Նիկոլ». ով է իրականում վանաձորցի պատանին

Վերջին օրերին Վանաձորի թիվ 20 դպրոցի ցույցերում դեռահասի մասնակցությամբ տեսանյութը համացանցի հիթ է դարձել։

ArmDaily.am-ի հետ զրույցում դեռահասը՝ Աշոտ Դալլաքյանը, ով ավելի հայտնի է Աշոտ Աշոտիչ անունով, ասաց, որ Վանաձորի թիվ 20 դպրոցում չի սովորում և այդ դպրոցի հետ ոչ մի կապ չունի. «Ես 17 տարեկան եմ, դպրոցն ավարտել եմ, բայց թիվ 20 դպրոցում չեմ սովորել։ Ես դպրոցում հայտնվել եմ որպես Վանաձորի մտահոգ քաղաքացի»։

Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում Ձեր մասնակցությամբ տեսանյութի արձագանքներին՝ Աշոտիչը պատասխանեց. «Հանդուրժողականություն եմ ցուցաբերում, բայց երևի ավելի շատ դրական արձագանքներն էին»։ Խոսելով դպրոցում տիրող իրավիճակի մասին՝ Աշոտն ասաց. «Հանգիստ նստել են տեղները»։

Աշոտին արդեն բոլորը Փոքրիկ Նիկոլ են ասում. «Ինձ նմանեցնում են Նիկոլ Փաշինյանին, Փոքրիկ Նիկոլ են ասում, մարդիկ արդեն ինքնագիտակցությունները կորցրել են, որովհետև ես չեմ կարող դառնալ Նիկոլ Փաշինյան, Նիկոլ Փաշինյանն էլ՝ ես»։

Հարցին՝ հետագայում հնարավո՞ր է քաղաքականության մեջ տեսնենք իրեն՝ Աշոտը պատասխանեց. «Իհարկե տեսնում եմ, պետության համար, պետության կողքին, 9 տարի ապրում եմ էնպես, որ օրինակ եմ ծառայում բոլորին։ Մյուս տարի գնալու եմ բանակ, ծառայում եմ իմ պետությանը»։

աղբյուրը` armdaily.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ