Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Չէ դուք միայն կարդացեք… Ու եթե հասկանաք, թե ինչ է ասում, ավելի ստույգ’ ինչու են տարբեր պարբերություններում ասածներն իրար հակասում, ինչու է Հայոց եկեղեցու հոգևորականն ամեն ինչ անում, որ ազգին կարդացող չհասկացող հանի, իսկ իրեն’ մտքերը ճիշտ շարադրող, ինչու է ամեն ինչ անում, որ այս ամենում ռուսն ամենաքիչ մեղավորը դուրս գա, ինչու է կռուտոտը քոքել «հայ զինվորը փակել է, չէ չի փակել, կանգնացրել է, չէ չի կանգնացրել, զգուշացրել է, չէ հայ զինվոր չէր, ոստիկան էր, չէ, չեմ հիշում երբ եմ գնացել, որ փակել են, չէ չեն փակել, կանգնացրել են, չէ, չեն կանգնացրել, զգուշացրել են, բայց ոնց որ թե չեմ գնացել Արցախ…»
Բա, այսպիսի սրբազան ու զարմանազան մտքեր…