«Գլխավոր ու միակ հարցս’ 5G անեծքները նրանց փրկարարական խմբերի վրա՞ էլ է տարածվում…».Ստյոպա Սաֆարյան

Հայաստանի հանրային խորհրդի նախկին նախագահ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել,որին կից գրել է.

Եթե ճիշտ եմ հասկանում՝ Թուրքիային փրկարարական օգնություն ցուցաբերած երկրների այբբենական ցանկն է /չշփոթել փրկարարական օգնության չափը այբբենականի հետ, իհարկե, Ադրբեջանն առաջին շարքերում է թե այբբենական, թե ցուցաբերած օգնությամբ/:

61 երկիր ու կազմակերպություն փրկարարական խմբեր է ուղարկել, այդ թվում՝ Թուրքիայի հետ լարված հարաբերություններ ունեցող Հունաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը և եվրոպական ու դեմոկրատական շատ երկրներ, դրանցից զատ նաև Ռուսաստանը, Բելառուսը…

Հիմա գլխավոր ու միակ հարցս’ 5G անեծքները նրանց փրկարարական խմբերի վրա՞ էլ է տարածվում…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ