Քիմ Քարդաշյանը հայտնել է, թե ինչ պետք է փորձել Հայաստանում

Քիմ Քարդաշյանը Vogue-ի ապրիլյան համարի հերոսուհին է։ Բացի տպագիր զրույցից՝ աստղը հարցազրույց է տվել նաեւ վիդեո տարբերակով, որի ընթացքում պատասխանել է 73 բլից հարցի։ Քիմը լրագրողներին դիմավորել է իր տանը, միաժամանակ շփվել է երեք երեխաների եւ ամուսնու հետ։

Ցուցադրելով առաձնատան իդեալական կահավորանքը՝ Քարդաշյան-Ուեսթը մի քանի խորհուրդ է տվել։ Նա նաև  հայտարարել է, որ անիմաստ է պայքարել դեղին մամուլի դեմ, հարկավոր է միայն ուշադրություն չդարձնել նրան։

Իսկ այն հարցին, թե հայկական ինչն է սիրում ամենից շատ, Քիմը պատասխանել է, որ սիրում է հայկական խոհանոցը։ «Եթե ես Հայաստանում 24 ժամ ունենամ, ի՞նչ պետք է հասցնեմ փորձել»,- լրագրողը հարցրեց Քարդաշյանից։ «Դուք պետք է փորձեք ամեն ինչ»,- պատասխանեց  Քիմը։

Տեսանյութը ստորև․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ