Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը՝ այս ժամի դրությամբ

Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտ 13 հազարի, հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը:

«Վերջին տվյալներով զոհերի թիվը 12 873 է, վիրավոր է 62 937 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին ժամը 04։10-ի սահմաններում Թուրքիայում և Սիրայում ուժգին երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով կան հազարավոր զոհեր ու վիավորներ։ Թուրքիայի նախագահ Էրդողանը երկրի 10 նահանգներում, որտեղ տեղի է ունեցել երկրաշարժը, 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ