Փրկչի անկեղծ խոստովանությունը

Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ, դաշնակցական Գեղամ Մանուկյանը մեղադրել է Արցախի քաղաքական ուժերին և բառացիորեն հայտարարել հետևյալը․ «․․․իրականում, կուզեմ նաև անկեղծ ասել՝ ձեզ տեղն է, հատկապես, իշխանական խմբակցություննե՛ր, սիրելի՛ եղբայրներ, քույրեր, ձեզ տեղն է․․․»

Այս խոսքերի հեղինակը՝ ոչ վաղ անցյալում Հայաստանի և Արցախի կարկառուն «փրկիչներից» էր։ Հայաստանում ասֆալտի վրա քաղաքական կարիերան «մաշեցնող» Գեղամ Մանուկյանը իրականում փաստացի մեղադրում է բոլոր արցախցիներին, քանի որ Արցախի խորհրդարանական ուժերի թիկունքում շրջփակաման մեջ հայտնված 120 հազար արցախցիներն են, այն արցախցիները, որոնք ընտրել իրենց պատգամավորներին և որոնց Գեղամ Մանուկյանն ասում է ձեզ տեղն է։

Իսկ ինչի համար է մեղադրում արցախցիներին Գեղամ Մանուկյանը նշելով, որ ձեզ տեղն է։ Մեղադրում է այն բանի համար որ հետպատերազմյան ծանր շրջանում արցախցիները չեն եկել Հայաստան և այստեղ չեն միացել բռնությամբ իշխանությունը զավթելու փորձ անողներին, ինչպես երազում և ծրագրել էին դաշնակցականներն ու նրանց քաղաքական հովանավոր ուժերն ու անհատները։

Ստացվում է, որ Արցախի փրկիչը իրականում մեղադրում է արցախցիներին Արցախում մնալու համար, մեղադրում է Արցախը հայկական պահելու համար, մեղադրում է, որ նրանք չեն լքել իրենց հայրենիքը և չեն եկել Երևան մասնակցելու բռնություններին, հակաիշխանական գործընթացներին։

Դաշնակցական գործիչը փաստացի խոստովանում է, որ ինչպես նախկինում, այդպես էլ հիմա՝ իրենց համար Արցախը և արցախցիները միշտ եղել են գործիք՝ Հայաստանում ներքաղաքական հարցեր կարգավորելու համար։

Իրականում որքան անհույս է դառնում ընդդիմության համար իշխանության գագաթ հասնելը, այդքան ավելի անկեղծ են դառնում ընդդիմադիրների հայտարարությունները։ Մնում է ընդդիմության առանձին գործիչների անկեղծ պառթկումները տեսնեն և ընկալեն այն մարդիկ, որոնց այդ նույն ընդդիամդիրները կեղծ հայրենասիրական խոստումներով խաբել են՝ պատգամավորական մի քանի մանդատներ ձեռք բերելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ