Դիարբեքիրում հայ երգչուհի Զիլան Տիգրիսին և նրա ամուսնուն մահացած են գտել փլատակների տակից

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհված հայերի թվին ավելացավ նաև հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը։ Դիարբեքիրում նրան և ամուսնուն մահացած են գտել փլատակների միջից։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը հիմնվելով տիգրանակերտցի հայ երաժիշտ Ուդի Երվանդի (Երվանդ Բոսթանջյան) ֆեյսբուքյան գրառման վրա։

Աղբյուրի համաձայն՝ հայ երաժիշտն իր էջում մասնավորապես նշել է․ «Ձեռքերս դողալով եմ գրում․ դժբախտաբար կորցրեցինք մեր թանկագին քրոջը՝ Զիլան Տիգրիսին և իր ամուսնուն։

Ցավակցում եմ Դիարբեքիրում նրան սիրողներին։ Կորցրեցինք մեր ձայներից մեկը։ Նրա հետ մի շաբաթ առաջ էի երկար զրուցել Սուրբ Կիրակոս եկեղեցում։ Անպատմելի վիշտ եմ ապրում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ