Թուրքիայում երկրաշարժից 68 ժամ անց 6 մարդ է փրկվել

Թուրքիայի Հաթայ նահանգում ավերիչ երկրաշարժից 68 ժամ անց շենքի փլատակների տակից դուրս են բերվել վեց մարդ, այդ թվում՝ երեք երեխա, հայտնում է Anadolu գործակալությունը։

«Չորումի ազգային բժշկական փրկարարական թիմը (UMKE), որը շարունակում է իր աշխատանքը Հաթայ-Կիրըխխանում, երկրաշարժից 68 ժամ անց փլատակների տակից դուրս է բերել վեց մարդու, որոնցից երեքը երեխաներ են։ Շարունակելով որոնողափրկարարական աշխատանքները Կիրիխանում, UMKE թիմը արձագանքել է փլատակների տակից հնչող ձայներին», – ասվում է գործակալությունը:

Նշվում է, որ փրկվածները տեղում ստացել են բուժօգնություն, որից հետո տեղափոխվել են հիվանդանոց։

Փետրվարի 6-ի գիշերը 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Գազիանթեփ քաղաքի մոտ, որը գտնվում է սիրիական սահմանի մոտ։ Կեսօրից հետո 7,6 մագնիտուդ ուժգնությամբ հերթական երկրաշարժն է գրանցվել։

Փետրվարի 9-ի առավոտվա դրությամբ երկրաշարժի զոհերի թիվը կազմել է 12 873 մարդ։ Ավելի քան 62 937 մարդ վիրավորվել է։

Առաջին երկրաշարժից հետո երկրում գրանցվել է առնվազն 285 հետցնցում։ Հետցնցումների մեծ մասը գրանցվել է Թուրքիայի կենտրոնական հատվածում։

Բնական աղետից տուժել է նաեւ հարեւան Սիրիան։ Թուրք երկրաֆիզիկոս Ահմեդ Էրջանը համեմատել է երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի ուժը 130 ատոմային ռումբի պայթյունի հետ։ Էրդողանը նշել է, որ երկրաշարժն ամենաուժեղն է եղել 1939 թվականից ի վեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ