«Մեզ համար բացարձակապես անընդունելի է նման հետընթացը». Նիկոլ Փաշինյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունը հրապարակել էր կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթիվը: Հայաստանը ոչ միայն չի հաղթահարել լճացումը, այլև թուլացրել է դիրքերը՝ կորցնելով 3 միավոր, և այժմ 46 միավորով հայտնվել է 63-րդ տեղում՝ նախորդ տարվա 58-րդի փոխարեն։

«Մեզ համար բացարձակապես անընդունելի է նման հետընթացը. իրավիճակը պետք է խորն ուսումնասիրվի, ձեռնարկվեն լրացուցիչ քայլեր, որպեսզի ՀՀ-ն տպավորիչ առաջընթացի տիրույթում հայտնվի»,- ասել է ՀՀ վարչապետը:

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ