Ռուսաստանը խոշորամասշտաբ հարձակում է սկսել Լուգանսկի ուղղությամբ

Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի (ISW) տեսանկյունից ռուսական զորքերը վերականգնեցին նախաձեռնությունը Ուկրաինայում և սկսեցին խոշոր հարձակումներ Լուգանսկի շրջանում:

ISW-ի հերթական վերլուծական հետազոտության մեջ ասվում է, որ Լուգանսկի մարզի արևմուտքում՝ Սվատովո-Կրեմեննայա գծի երկայնքով, ռուսական գործողությունների տեմպերը նկատելիորեն աճել են վերջին շաբաթվա ընթացքում:

«Ռուսաստանի ռազմական հրամանատարությունը, կարծես, ամբողջությամբ գործի է դրել մի քանի կանոնավոր՝ ստորաբաժանումներ Սվատովո-Կրեմեննայա գծի երկայնքով վճռական հարձակողական գործողությունների համար», — նշում են ռազմական վերլուծաբանները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ