«Ադրբեջանի գործողությունները մի նպատակ ունեն». Նիկոլ Փաշինյան

«Ադրբեջանի գործողությունները մի նպատակ ունեն՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ բնակչության կամքը, ինչը, հավատում ենք, որ անկոտրում է:

Պիտի ավելի ու ավելի մեծացնենք մեր ջանքերը՝ ԼՂ-ում ծայր առաջ հումանիտար ու բնապահպանական ճգնաժամին՝ միջազգային ուշադրություն կենտրոնացնելու վրա»,- Կառավարության նիստի ժամանակ խոսելով Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին՝ ասել է ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունն ու սադրիչ գործելակերպը զսպելու եղանակը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ