«Այսպիսի պատիժ սպասվում է բոլոր շուստրիներին …». Հովհաննես Ազոյան

«Այսպիսի պատիժ սպասվում է բոլոր շուստրիներին»… Դերասան Հովհաննես Ազոյանն  իր  ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով փիլոնազուրկ քահանա Տեր Ղազարին:

«Սա այն դեպքն է, երբ որոշներ հեղափոխություն չեն ապրել, բայց դարձել են հեղափոխության ձրիակերներ ու այդպես էլ չեն հասկացել հեղափոխության բովանդակությունն ու պետության հետ հարաբերվելու իրենց չափն անցել են… Այսպիսի պատիժ սպասվում է բոլոր շուստրիներին»։ 

Հիշեցնենք, որ Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը տեղեկացնում է, որ վերջին օրերին հոգևորականին ոչ հարիր կեցվածքի, իր հովվական առաքելությունից շեղվելու, հուզական պոռթկումների տակ ճշմարտությունից հեռանալու համար Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը Արարատյան Հայարպետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ հայտարարվել է փիլոնազուրկ մինչև Ավագ Շաբաթ և գտնվում է ԱՀԹ Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հսկողության ներքո:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ