Հայկ Ստեփանյանը գրում է.
Երեկվանից հետևում եմ, թե ինչպես են համացանցում քննադատում մեր փրկարարներին։
Մարդկանց, որոնց անձամբ ճանաչում եմ և տեսել եմ «գործի մեջ»
Այն նույն փրկարարներին, ովքեր «Սուրմալու»֊ի կրակի ու փլատակների տակից դուրս էին բերում վիրավորներին ու զոհվածներին։
Ձեզանից շատերը չեն էլ պատկերացնում, թե ի՞նչ է զգում փրկարարը, ով կենդանի մարդու փոխարեն երեխայի մարմին է հանում հողի տակից։
Փրկարարի աշխատանքը հանրությանը հայտնի է դառնում միայն լրահոսի միջոցով և քչերը գիտեն, որ իրականում այդ մարդիկ հաճախ դժոխքի միջով են անցնում՝ վտանգելով սեփական կյանքերը։
Աղետի գոտի մեկնող փրկարարները միջազգային որակավորում ստացած պրոֆեսիոնալներ են։ Նրանք գնում են ամենապատվաբեր մարդասիրական գործն անելու. փրկելու Մարդկանց կյանքեր։
Իսկ ի՞նչ եք անում դուք` մարդիկ, ովքեր համացանցում գրում են «գնալներդ լինի, գալներդ չլինի»
Երբևէ սեփական կյանքի գնով փրկե՞լ եք արդյոք ուրիշի կյանք…
Դադարեցրեք այս վայնասունը։
Մարդ եղեք։