Հակոբ Մկրտչյանը նվաճեց Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը 89 կգ քաշայինների պայքարում։
Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում հավաքեց 371 կգ եւ 1 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված վրացի Ռեւազ Դավիթաձեին։
Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 360 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղը։
Պոկում վարժությունում Դավիթ Հովհաննիսյանը 165 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզե մեդալ, Հակոբ Մկրտչյանը 164 կգ-ով չորրորդն էր։ Հրում վարժությունում Դավիթ Հովհաննիսյանը ցույց տվեց 195 կգ։
Հակոբ Մկրտչյանը հրում վարժությունում բարձրացրեց 207 կգ՝ ապահովելով նաեւ փոքր ոսկե մեդալ։