«Ու՞մ վրա եք հոխորտում, ժողովրդի՞, նրա ընտրած ղեկավարի…». օրեր առա ԱԺ-ի դիմաց խոսացող քահանա Տեր Ղազարին մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Աիդա Ներսիսյանը:
Տե՜ր հայր, սա ի՞նչ խոսելաձև է, «գողական ռազբոռկա», չկարողացա մինչև վերջ լսել: Ու՞մ վրա եք հոխորտում, ժողովրդի՞, նրա ընտրած ղեկավարի՞, սա՞ է հոգևոր մարդու Ձեր նկարագիրը, այսպե՞ս եք հասկացել Աստվածաշունչը : Չգիտե՞ք, որ զայրույթը մեղք է և «նա, ով հակված է զայրանալու, շատ հանցանքներ ունի» (Առակներ 29:22):
Ուրեմն, նախ մտածեք Ձեր հոգին փրկելու մասին, հետո նոր ուրիշներին դասեր տվեք: Իսկ Խաչատուր Աբովյանին հանգիստ թողեք: Ազգի ապագայի համար ճիշտ ժամանակին ծնվածները երբեք չեն գնահատվել Ձեր նմանների կողմից, այլ միայն հալածվել են:
Որովհետև նրանց միակ երջանկութունը եղել է իրենց կատարած գործի գիտակցությունը, իսկ գնահատումը՝ չծախվելը, անտառը հատող կացնի կոթ չդառնալը: