«Մաքսայինի աշխատակցի հանդեպ վարչապետի թույլ տված հրապարակային խոսքը վկայում է նրա դիկտատորական հակումների մասին: Մի՞թե կարելի էր այդ տղային այդ աստիճան վիրավորել ամբողջ երկրի առաջ և պարտադրել դիմում գրել», — նշում է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ եւ մանրամասնում.
«Նախ իրավական առումով նման իրավունք չունի վարչապետը ըստ իր ցանկության մարդկանց աշխատանքից ազատի առանց օրինական հիմքերի:
Երկրորդը էդքան ազատությունից ու մարդու իրավունքից խոսացող վարչապետը ոտքի վրա խախտում է մեկ այլ մարդու իրավունք, հայ տղամարդուն, հնարավոր է ընտանիքի հորը նվաստացնում է տեսախցիկների առաջ, հետո խոսում մանիպուլյաիաերից ու նախկիններից:
Անհավասարակշիռ այս պահվածքը հարիր չէ հայ ժողովրդի եւ պետության առաջին դեմքին»: