«Պաշտոնական Երևանի անունից Թուրքիայի երկրաշարժի կապակցութամբ հղված ցավակցական տեքստի կապակցութամբ համազգային սռաչն ու ողբը արդեն մեկնարկել են».Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Սկսվեց…
Պաշտոնական Երևանի անունից Թուրքիայի երկրաշարժի կապակցութամբ հղված ցավակցական տեքստի կապակցութամբ համազգային սռաչն ու ողբը արդեն մեկնարկել են…
Նման բաներում անկեղծ ասած քիչ հետաքրքիր է, թե իշխանութան հանդեպ տվյալ մարդու վերաբերմունքն ինչպես ա արտահայտվում: Բայց ինձ մահու չափ վախեցնում է, թե իմ հասարակության, ազգի մի հատվածը որքան հեռու է քաղաքականություն երևույթից, բայց բոլոր առիթներով ու թեմաներով ամենամեծ ինքնավստահութամբ ու ամենափորձառու փորձագետի դիրքերից շարունակում է քաղաքականութոուն քննարկել… Եվ ապա՝ մահվան նկատմամբ այդ մարդկանց վերաբերմունքը… Այո, այո, ոչ թե թուրքի մահվան հանդեպ, այլ մահվան հանդեպ վերաբերմունքը…

Այդ խավի տրամաբանությամբ

-երևի անգլիացիների նման կայսերական ժողովուրդն ու միապետությունը անպատիվ ու անթասիբ է, որ Գալիպոլիի ճակատամարտից հետո շարունակում է «սիլիբիլները», հաջորդած տասնամյակների ընթացքում չի ուրախացել Թուրքիայում բնական աղետներից մեռնող թուրքերի կապակոութամբ ու միշտ ցավակցում է,
-հավանաբար Ռուսաստանը քաղաքականությունից ոչինչ չի հասկանում, որ բազում ռուս-թուրքական պատերազմներից, Սիրիայում ռուս զինվորներին սպանելուց, սեփական ռազմական ինքնաթիռը նվաստացուցիչ կերպով խոցելուց, Ռուսաստանի դեսպանին օրը ցերեկով գնդակահարելուց հետո Թուրիքիայի ու Էրդողանի հետ մերձագույն ֆլիրտներն է անում, նման դեպքերով ցավակցում…-հավանաբար հույները անհիշողություն են ու անթասիբ, Թուրքիայի հետ այդքան բարդագույն պատմական անցյալից, պոնտոսի հույների կոտորածից, հունական տարածքների ու մշակույթի սեփականումից, Կիպրոսի հյուսիսի տասնամյակների զավթումից հետո նման առիթներով միշտ ցավակցում են…

Ու այսպե շարունակ…
Բոլորն անթասիբ են, չգիտեն, թե ինչ բան է քաղաքականությունը, իսկ, այ, միայն ադաթավոր, հնագույն հայերն ու հատկապես իրենք «արյուն, պատիվ, թշնամի» մոռացող չեն…
Ու նույն անգրագետ սռաչն էր նաև Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ վերջինս ինքնաթիռով Թուրքիայի տարածքի վրայով թռչելիս ինչ-որ ուղերձ էր հղել…

Այ, դրա համար էլ Ռուաստանն այդ չափերին է, Անգլիան “Համագործակցության” տեսքով սոֆթ կայսրություն, նրանց երկրները մոլորակի վրա ռեալ տարածքներում են, իսկ մեր ու ձեր հայրենիքը՝ վիրտուալ տարածքներում վիրտուալ ծովից ծով քարտեզներում, իսկ համամոլորակային խեղճությունը, թշվառությունը, անճարությունն ու վիկտիմացվածությունը “Թուրքն իմ թշնամին է” գրառումներում, որը պատերազմի օրերին փոխարինվում է աշխարհին ուղղված “փրկեք հայերին արյունարբու թուրքերից” թշվառությունը մերկացնող գրառումներով …

Ու սա է պատճառը, որ քաղաքական ազգ այդպես էլ չենք դառնում, չհասկանալով, որ նման տեքստերը երբեք չեն լինում “ներելու, մոռանալու, սիրելու” մասին, այլ հնարավորության պատուհան ստեղծելու ու դրա միջոցով վտանգը կառավարելու և դրա հետ համակցված ուղղակի մարդասիրության /ոչ թրքասիրության/ մասին…
Շարունակեք, սռաչը, տիկնայք և պարոնայք… Վստահ եմ, բոլոր ժամանակներում նման սթափեցնող գրառումներ անող ինձանից երևելի շատ մարդիկ են եղել, բայց կարևորը՝ խոհանոցի ու բեսեդկայի քաղաքագիտությունն է….

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ