Ալինա Մարտիրոսյանը իր անվան կողքից ջնջել է Արայան ազգանունը,իսկ հետո վերականգնել

Կարեն  Արայանը հաստատել է իր և դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի բաժանման լուրերը, սակայն Ալինա Մարտիրոսյանը սոցցանցերում շարունակում էր պահել Կարենի ազգանունը` Արայան, որին իր ազգանվան կողքին ավելացրել էր ամուսնությունից հետո։

Երեկ Ալինան, ի վերջո, փոխեց ազգանունը Ինստագրամի և Ֆեյսբուքի էջերում, սակայն կարճ ժամանակ անց «Արայան» ազգանունը կրկին հայտնվեց նրա էջերում թե՛ Ֆեյսբուքում, թե՛ Ինստագրամում։

Կարենը այս անգամ էլ չխուսափեց մեկնաբանությունից և  ասաց, որ իր ու Ալինայի հարաբերությունները չեն վերականգնել։ «Ոչ, հարաբերությունները չենք վերականգնել։ Ինչ վերաբերում է ազգանունը փոխելուն, Ֆեյսբուքի խնդիր է եղել, ժամանկ է պահանջում։ Իսկ Ինստագրամում չեմ տեսել փոփոխությունը»,- ասաց Կարենը։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ