Կարեն Արայանը հաստատել է իր և դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի բաժանման լուրերը, սակայն Ալինա Մարտիրոսյանը սոցցանցերում շարունակում էր պահել Կարենի ազգանունը` Արայան, որին իր ազգանվան կողքին ավելացրել էր ամուսնությունից հետո։
Երեկ Ալինան, ի վերջո, փոխեց ազգանունը Ինստագրամի և Ֆեյսբուքի էջերում, սակայն կարճ ժամանակ անց «Արայան» ազգանունը կրկին հայտնվեց նրա էջերում թե՛ Ֆեյսբուքում, թե՛ Ինստագրամում։
Կարենը այս անգամ էլ չխուսափեց մեկնաբանությունից և ասաց, որ իր ու Ալինայի հարաբերությունները չեն վերականգնել։ «Ոչ, հարաբերությունները չենք վերականգնել։ Ինչ վերաբերում է ազգանունը փոխելուն, Ֆեյսբուքի խնդիր է եղել, ժամանկ է պահանջում։ Իսկ Ինստագրամում չեմ տեսել փոփոխությունը»,- ասաց Կարենը։