«Մեր հացն ուտող, ուրիշի դռանը հաչող․․․».Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանը գրում է.

Վերջին շրջանում տարբեր անձանց կողմից շահարկվում է այն կեղծ թեզը, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բացի կա նաև Հայաստանի ինքնիշխան տարածքով Ադրբեջանին միջանցք տալու եռակողմ բանավոր պայմանավորվածություն։

Միջանցք տալու մասին կեղծ թեզը նախ դաշտ նետեց Կոնստանտին Զատուլինը, ապա Իշխան Սաղաթելյանը, Արծվիկ Մինասյանը․․․ իսկ օրեր առաջ նույն կեղծ թեզը հնչեց Լաչինի միջանցքի փակման թեմայով ԱԺ-ում ընդդիմադիրների կազմակերպած լսումների ժամանակ։

Կրկնում եմ, հայկական կողմը Ադրբեջանին ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու մասին ոչ գրավոր, ոչ էլ բանավոր համաձայնություն երբևէ չի տվել։

Իսկ այն անձնինք, ովքեր ջանասիրաբար փորձում են տարածել այս կեղծ թեզը, ծառայություն են մատուցում Ալիևին և այն պետություններին, որոնք շահագրգռված են ՀՀ տարածքով միջանցք ստանալու հարցում:
Նմանատիպ հակապետական պահվածք դրսևորողների համար թերևս տեղին են Վազգենի խոսքերը՝ «Մեր հացն ուտող, ուրիշի դռանը հաչող․․․»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ