«Հայկական ազգանունով մեկը՝ հայկական ու կիսահայկական ազգանուններով իր այլ օգնականների ու անձանց հետ խայտառակ է արել ողջ մի ժողովրդի».Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հայկական ազգանունով մեկը՝ հայկական ու կիսահայկական ազգանուններով իր այլ օգնականների ու անձանց հետ միասին Ռուսաստանի համար, ավելի ստույգ՝ Ուկրաինայում նրա պատերազմի քարոզչական նպատակներով Եվրոպական երկրներում հանրահավաքներ ու լոբբիստական աշխատանքներ է ծավալել, հայտնվել միջազգային հետաքննության կենտրոնում, խայտառակ արել ողջ մի ժողովրդի:

Կարդում ես՝ թե ինչ բուռն գործունեություն են ծավալել Ռուսաստանի սանկցիաները թեթևացնելու համար, Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու ու այլ նպատակներով, որ երկրներում ու կառույցներում, ու մտքիդ հարց է գալիս՝ այդ նույնը արե՞լ են կամ կանեի՞ն Հայաստանի ու Արցախի համար, մեր պատերազմի ժամանակ, Ադրբեջանի ու Իլհամի դեմ սանկցիաներ սահմանելու համար…

Ու մենք այս հետաքննական կեղտի տակից դեռ շատ երկար ենք դուրս գալու…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ