Գևորգի մաման գոռաց` Գև տես ովա եկել, բոլորը լացում էին, ձայները գլխիս մեջա, երանի չգնայի պանիխիդային. Վաչե Թովմասյանն անկեղծանում է

Մհեր Բաղդասրյանի tete a tete հաղորդման հյուրն այս անգամ հումոիստ, դերասան Վաչե Թովմասյանն է։

Starnews -ը հետևել է հարցազրույցին և առանձնացրել ամենակարևոր դրվագները։

Հաղորդավարը խոսեց այն նախագծերի մասին, որոնցում այս տարիներին զբաղված է եղել դերասանը։ Քննարկումը հանգեց «Ոսկե Դպրոց» սիթքոմին։ Մհերը նրբանկատորեն հարցրեց նաև նախագծի դերասաններից մեկի՝ Գևորգի 44 օրյա պատերազմի ժամանակ զոհվելուն։ Վաչե Թովմասյանը ներկայացրեց պատերազմի օրերին իր ապրումները։

«Դե ահավորություն ա, ինչ ասեմ, էդ օրերին մենք ահավոր ապրումների մեջ էինք, նախ հարազատ ախպերս առաջնագծում էր, հետո մենք կամերային թատրոնում էինք, թիկուքում էինք օգնում,մոտիկ ընկերս գալիս էր բաներ ենք տալիս,որ գնա սահման, հատուկ գործողությունների վրա էր, ու մյուս օրը Հադրութից գալիսա ինֆորմացիան, որ զոհվել ա, հետո Գևորգի լուրը իմացանք։ Երանի ոտքս ջարդվեր չգնայի պանիխիդային։ Նախ մի ժամ չեմ կարողացել ներս մտնել,էնքան մարդ էր գալիս,գնում։

Հետո մտա ներս ահավոր տեսարան էր բոլորը գոռում էին, Գևորգի մաման տեսավ ինձ ու ասեց.
«Գև նայի`ով ա եկել, Գև, Վաչեն ա էկել, հիշում ես, որ ասում էիր Վաչե Թովմասյանի սապոկից եմ ուզում, առել եմ, հել, բոլորը լացում են, նայում են ինձ, ու ծակ ես ման գալիս մտնես մեջը, գժվում ես, էդ ձայները մինչև հիմա գլխիս մեջ ա։

Բոլորս մեղավոր ենք, ես մտածում էի`էդքանից հետո հումորով էլ չեմ զբաղվի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ