«Կրպակ» սուպերմարկետում հրդեհ է բռնկվել

Այսօր, ժամը 12։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում՝ «Կրպակ» սուպերմարկետում, հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Հրշեջները շնչառական ապարատներով կարողացել են մտնել կրակի օջախի մոտ և մարել այն։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, այս պահին պարզվում է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ