Մակունցն ԱՄՆ կոնգրեսականի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Յանգ Կիմի հետ (Կալիֆոռնիա, հանրապետական)։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի հայ բնակչության համար ստեղծված մարտահրավերները։

Դեսպանը բարձր է գնահատել կոնգրեսականի աջակցությունը ՀՀ համար կարևոր հարցերին և հրավիրել նրան առաջիկայում այցելել Հայաստան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ