Այգեվան գյուղում բնակվող Քեսաբլյան ընտանիքում ծնվել է 11-րդ զավակը

 

Արմավիրի «Զարիշատ Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատանը հունվարի 02-ին լույս աշխարհ է եկել Քեսաբլյանների 11-րդ զավակը՝ Գոռը: Արմավիրի մարզպետարանից հայտնում են, որ այսօր նրանց տեսակցելու է գնացել ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը:

Բազմանդամ ընտանիքը բնակվում է Արմավիրի մարզի Այգեվան գյուղում։ Քեսաբլյան ամուսիններն արդեն 6 տղա և 5 դուստր ունեն։ Ընտանիքի առաջնեկը 19 տարեկան է, ընդունվել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիա, այժմ ծառայում է բանակում: Ամենափոքրը 2 տարեկան է։

Հայրը՝ Վլադիմիր Քեսաբլյանը, հողի մշակմամբ է զբաղվում, մայրը՝ Ռոզա Պապոյանը՝ երեխաների խնամքով: Բազմազավակ մայրիկն ասել է, որ երբեք ոչ մի դժվարությունից չի տրտնջացել և չի բողոքել, որևէ մեկից որևէ սպասելիք չունեն։ Իրենք պետք է իրենց երեխաներին պահեն։ Ամեն ինչ անելու են, որ երեխաները լավ կրթություն ստանան, քանի որ շատ են կարևորում ուսումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ