«Լսի այ փալաս, գիտես՞ ինչի քեզ չեմ ասի լրբի որդի, մյուս լրբի որդիներն ինձ չեն ների, այ բիճ…. ». Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրում է ֆեյսբուքյան կեղծ օգտատերերի էջերը, ովքեր վիրավորում են իրեն՝ ակնկալելով, որ ԱԱԾ-ն ինչ-որ քայլեր կձեռնարկի:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ավելի վաղ հայտարարել էր, որ զբաղվելու են միայն այն էջերով, որոնք հանցակազմ պարունակող հայտարարություններ են անում: Իսկ դրանից առաջ էլ վարչապետ Փաշինյանը կարգադրել էր ԱԱԾ տնօրենին զբաղվել ֆեյքերով:

«Սա մի փալաս օգտատեր է, ով ինձ հրապարակայնորեն վիրավորել է…
Ուր են ԱԱԾ-ն ու վարչապետը…


Լսի այ փալաս, հեռախոսիս համարն է՝ 091007000
Զանգի ու կտեսնես մեզնից ով ա քո ասածը…
Եթե ակնկալում ես, որ քեզ ասեմ լրբի որդի, չեմ ասի…
Բայց գիտե՞ս ինչի չեմ ասի, քանի որ մյուս լրբի որդիներն ինձ չեն ների քեզ և նրանց հավասար որակելու համար, այ բիճ…»,-գրել է Պետրոսյանը՝ հրապարակելով նաև իր հեռախոսահամարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ