«Առողջապահության Նախարարությունն այսօր երեկոյան ԱԺ նիստերի դահլիճում շտապ կարգով պետք է կազմակերպի՝ դեզինֆեկցիա, դեզինսեկցիա եւ դեռատիզացիա».Ռուբեն Մեհրաբյան

Ռուբեն Մեհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է․

Առողջապահության Նախարարությունն այսօր երեկոյան ԱԺ նիստերի դահլիճում շտապ կարգով պետք է կազմակերպի՝ դեզինֆեկցիա, դեզինսեկցիա եւ դեռատիզացիա։

Դուռ-լուսամուտ կբացեք, որ էս թունավոր բորբոսի գոլորշիները դուրս գան, թե չէ մտնել չի լինի։ Չմոռանաք ջուրը քաշել տաք։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ։

Դրանք կվերաբերեն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ