Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Երբ տերտեր զբաղվել պոլիԾիկա ․․․
Լաչինի միջանցքի փակման թեմայով ԱԺ-ում ընդդիմադիրների կազմակերպած լսումների ժամանակ պարզվեց, որ ՀՀ իշխանությունն է մեղավոր, որ Լաչինի միջանցքը փակ է։
Անգամ հնչեցրին կեղծ թեզեր, թե Լաչինի միջանցքը փակվել է, որովհետև ՀՀ իշխանությունը միջանցք է խոստացել և չի տալիս։
Ամեն բան ասվեց արդարացնելու համար Ալիևի ցեղասպան քաղաքականությունը, ով արդեն 54 օր է պատանդ է պահում Լեռնային Ղարաբաղի 120,000 քաղաքացու։
Եվ խոսք անգամ չհնչեց այն մասին, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ով ինչ պարտականություն էր ստանձնել ապահովելու համար Լաչինի միջանցքով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անխափան և անվտանգ կապը։