Վարչապետը Եվրոպայում վեր պարզած ձեռքերով խոսեց Սերժ Սարգսյանի խաբեությունից

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարգելի տիկին նախագահ, Եվրոպայի խորհրդի հարգելի պարոն գլխավոր քարտուղար, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարգելի պատգամավորներ. Ընդունված պրակտիկա է, երբ այս ամբիոնից ելույթ ունեցող բարձրաստիճան հյուրերը իրենց խոսքը սկսում են հետեւյալ նախադասությամբ. «Ինձ համար մեծ պատիվ է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից ելույթ ունենալը»: Սա իսկապես մեծ պատիվ է, բայց թույլ տվեք ասել, որ այս ամբիոնից ելույթ ունենալը ինձ համար ունի առանձնահատուկ իմաստ եւ նշանակություն:

Հիմա փորձեմ բացատրել, թե ինչու: 1999 թվականի ամռանը, լինելով «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր ես սպասում էի իմ դեմ հարուցված քրեական գործի դատավճռին: Քրեական գործի հարուցման առիթը իմ խմբագրած թերթում լույս տեսած մի հրապարակում էր: Դատախազը պահանջել էր ինձ դատապարտել 3 տարվա ազատազրկման եւ բանտ ուղարկել: Այդ ժամանակներում գրեթե անհնար էր, որ դատարանը դատախազի ասածից շեղվի:

Բայց այդ օրերին հրաշքի նման մի բան տեղի ունեցավ եւ դատարանը ինձ դատապարտելով մեկ տարվա ազատազրկման, դա արեց այնպես, որ իմ բանտում հայտնվելը որոշակիորեն հետաձգվի: Հետո պարզվեց, որ սրա պատճառը մեկն է. Հայաստանը այդ օրերին պատրաստվում էր ԵԽ անդամ դառնալ եւ անդամակցության հետ կապված հարցերը քննարկելու համար Հայաստան էր այցելելու ԵԽԽՎ նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնը եւ այն ժամանակվա իշխանությունները հասկացել էին, որ խմբագրին բանտ ուղարկելը այնքան էլ լավ ֆոն չէ նման պաշտոնյայի այցի համար: Ռասսել Ջոնսթոնը իր այցի ընթացքում անդրադարձել էր իմ խնդրին եւ թերեւս իշխանությունները խոստացել էին, որ ինձ բանտ չեն ուղարկի:

Այդպես էլ եղավ. Ջոնսթոնի այցից հետո իմ դատավճիռը դարձավ պայմանական եւ ԵԽ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի շնորհիվ 1999-2000 թվականներին ես չհայտնվեցի բանտում»: Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ