«Սպայկա»-ի 7 միլիարդը աճելու է. Դավիթ Անանյան

 

Կառավարության նիստից հետո ՊԵԿ նախագահն անդրադարձել է «Սպայկա»-ի տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործին. «7 մլրդը, որ հաշվարկի հիմքում դրված է, 2015-ին առնչվող հաշվարկ է, բայց կա նաև 2,5 տարվա ժամանակաշրջան, որոնց փաստաթղթերի ձեռքբերման փուլում ենք: Դրանք ունենալուն պես հաշվարկներ կկատարենք ու կտեղեկացնենք: Կարծում եմ՝ 7 մլրդ-ն աճելու է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահը:

Նրա խոսքով՝ այստեղ վարչապետն ու ՊԵԿ նախագահը որևէ գնահատական չեն կարող տալ. «

Քննիչը եթե ունի համոզմունք, որ տնօրենի ազատության մեջ գտնվելը կվնասի քննությանը, ու ինքն այդպիսի միջնորդությամբ գնացել է դատարան ու դատարանը կալանավորման որոշում է կայացրել, դա իրավական գործընթացի տիրույթում է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ