Ադրբեջանական TV-ով վիրավորել են Իրանի գերագույն առաջնորդին՝ նրան անվանելով «շուն», «դավաճան», «արնախում», Իրանը համեմատել Հայաստանի հետ

Ադրբեջանում հակաիրանական քարոզչությունը սկսել է անցնել բոլոր հնարավոր դիվանագիտական շրջանակները։

Ինչպես հաղորդում է «Iranist» Telegram-ալիքը, Գյանջայում և հարակից տարածքներում հեռարձակվող ադրբեջանական «Կյապյազ TV» հեռուստաալիքի հաղորդավարուհին Իրանը համեմատել է Հայաստանի հետ և վիրավորանքներ հնչեցրել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հասցեին՝ նրան անվանելով «շուն», «դավաճան» և «արնախում»։

Իր «կրակոտ ելույթի» վերջում հաղորդավարուհին հայտարարել է. «Նրանք մոռացել են, որ շների հաչոցը վախեցնում է միայն կատուներին։

Իսկ ձեզ վախեցնում է Բոզքուրթը (գորշ գայլը- պանթյուրքիստների խորհրդանիշ)»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ