ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ. Ինչպես են Սարյան փողոցում տերմինալից գողություն կատարում

Համացանցում հայտնվել են կադրեր, թե ինչպես են կատարել գողություն Սարյան փողոցում տեղադրված տերմինալից:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու վճարահաշվարկային տերմինալից առերևույթ գողության փորձ կատարած անձանց ինքնությունը։

019թ. փետրվարի 10-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սարյան փողոցում տեղադրված տերմինալը գտնվում է կոտրված վիճակում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վճարահաշվարկային տերմինալում եղած գումարը տեղում է, իսկ այն կոտրելու հետևանքով ՍՊ ընկերությանը պատճառվել է խոշոր չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է Սարյան փողոցում տեղադրված վճարահաշվարկային տերմինալը նկարահանող տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ