ՀՀ վարչապետի տիկին, «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի և «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի ուղեկցությամբ ապրիլի 6-ի երեկոյան Լոս Անջելեսում ներկա է գտնվել Հայ ամերիկյան բժշկական ասոցիացիայի 34-րդ ամենամյա գալա-ճաշկերույթին, որից հավաքված ողջ հասույթը փոխանցվել է «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին:
Միջոցառման մասնակիցների թիվը գերազանցել է 800-ը. այդ թվում ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը, Գլենդելի նախկին քաղաքապետ, քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը, Կալիֆորնիայի նահանգի խորհրդի անդամ Ադրին Նազարյանը, «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը, անվանի գործարար Մայք Սարյանը, բժիշկիներ, մտավորականներ, քաղաքական և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:
Գալա-ճաշկերույթին ելույթներով հանդես են Հայ ամերիկյան բժշկական ասոցիացիայի տնօրեն Արմոնդ Կոտիկյանը, փոխտնօրեն Քևին Գալստյանը, Սերժ Թանկյանը:
Գալա Ճաշկերույթին որպես պատվավոր հյուր հանդես է եկել նաև Աննա Հակոբյանը: