Համացանցում հայտնվել է նոր տեսանյութ, որտեղ դաշնամուրի դիմաց նստած նվագում և երգում է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանը
- 1990-1995 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
- 1995-1998 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան՝ «Մասնավոր իրավունք» մասնագիտությամբ։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։ Թեկնածուական ատենախոսության թեման՝ «Ձեռնարկության ղեկավարի պատասխանատվությունը աշխատանքային օրենսդրության խախտման համար»:
- 2009-2010 թթ. և 2015-2016 թթ. — ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ։
- 2009 թ. նոյեմբերի 23-ին ՀՀ Նախագահի հրամանգրով ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից: Շրջանառվող լուրերի համաձայն, պաշտոնանկության պատճառն էր լրագրողին սպառնալը։
- 2010 թ. դադարեցրեց իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
- 2015 թ. վերակագնեց իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
- 2016 թ. մարտի 12-ին կուսակցության քաղաքական խորհրդի որոշմամբ հեռացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ կուսակցության հասցեին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում վարկաբռկիչ գնահատականներ հնչեցնելու համար։