Ես ուզում եմ ներողություն խնդրել, որ էդպես ստացվեց, և ազգից այդքան հարված ու քար նետվեց Ձեր վրա Աննա Հակոբյան․ Մերի Տոմոյան

Մերի Տոմոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ ասվում է․

Ներողություն եմ խնդրում
Հեղափոխությունից հետո իմ գրառումների մեջ բազմիցս դիմել եմ Նիկոլ Փաշինյանին, բազմիցս դիմել եմ տարբեր հաստատությունների ինչ-որ բողոքներ բարձրաձայնել, իմ դժգոհությունը նաև արտահայտել այս կամ այն հարցի շուրջ։ Հինգը տարի սատար եմ կանգնել իմ գրառումներով թե Նիկոլ Փաշինյանին և թե տարբեր Քպ պատգամավորներին, որոնք իրոք արժանի են հարգանքի։ Բայց երբևէ ոչինչ չեմ գրել Աննա Հակոբյանի մասին։ Չէ որ մենք սովոր ենք կնոջ դերն ու կատարած պարտականությունները ընդունել որպես աքսիոմա, բայց յուրաքանչյուր րոպե շատ հեշտությամբ պատվսզրկել։
Սկսեմ նրանից, որ Աննա Հակոբյանը շատ գեղեցիկ և խելացի կին է, ուժեղ և համարձակ, դրա հետ մեկտեղ շատ համեստ ու նվիրված իր ընտանիքին և ամուսնուն, ունենալով 4 երեխա, տարիներով պայքարել է ամուսնու հետ միասին, չդադարելով սիրել իր երկիրը, կրթվել և մնալ բարի ու բառիս բուն իմաստով հասարակ հավատարիմ ՀՀ քաղաքացի։

Որպեսզի շատ չերկարացնեմ ուղղակի ասեմ, որ մեկ-մեկ անգամ ինձ շոկի է ենթարկել իր ներքին ուժով ու կամքով։ Միայն մեկ դրվագ հիշեցնեմ, երբ Նիկոլ Փաշինյանը բեմից շատ էմոցիոնալ և ՄՈՐ համար շատ վտանգավոր առաջարկ արեց մեղադրող ընդդիմությանը, որ` » Ես պատրաստ եմ իմ Աշոտին փոխանակել գերիների հետ», հետո Աշոտն էլ հաստատեց իր պատրաստակամությունը։ Ես երբեք չեմ մոռանա Աննայի դեմքը , չեմ մոռանա նրա քարացած մարմինը, բայց դրա հետ մեկտեղ ձեռքերի շարժումները, կարծես նրա մարմնի մեջ արյունը կանգ առավ, կարծես այդ պահի սիրտը կանգ առավ, բայց նա մնաց բեմի վրա, ամուսնու թիկունքում, քանզի յուրաքանչյուր ուժեղ տղամարդու թիկունքում կանգնած է ուժեղ կին, և դա Աննան էր։
Շատերս դրել ենք Աննայի կամ Նիկոլի նկարները, կամ նրանց զավակների նկարները, մեր սերն ու հարգանքը արտահայտել, նրանց նկատմամբ արշավների ժամանակ սատար կանգնել, բայց երբևէ, երբեք ոչ մեկս ոչ Նիկոլ Փաշինյանից, ոչ Աննա Հակոբյանից, ոչ անգամ Արփիից կամ թեկուզ Աշոտից ներողություն չենք խնդրել։ Ներողություն չենք խնդրել, որ մեր պատճառով, մեր ազատության պատճառով, մեզ ՀՀ հպարտ քաղաքացի զգալու պատճառով, ապագա հզոր երկիր ունենալու պատճառով, սահմանին խաղաղություն ունենալու պատճառով, այս մարդն ու կինը և իրենց զավակները դժոխքով են անցնում ամեն օր, լսելով իրենց մասին ամենավերջին բառերը, անեծքները, անցնելով ամենակեղտոտ ու քարքարոտ ճանապարհը նրանք չհանձնվեցին ու չչարացան ազգի նկատմամբ, նրանք հասկանալով ամեն բան ներողամիտ գտնվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հասկացանք, բայց զավակների պահվածքն ու համբերատար այդ խաչը տանելը դա Աննա Հակոբյանի` իսկական հայ կնոջ և մոր աշխատանքի արդյունքն է։

Ես ուզում եմ ներողություն խնդրել իմ կողմից, իսկ իմ հարգարժան լսարանը ինքը կորոշի ինչպես վարվել։ Ներողություն եմ խնդրում, որ էդպես ստացվեց, և ազգից այդքան հարված ու քար նետվեց Ձեր վրա Աննա Հակոբյան, Արփի ջան, բալիկ ջան, կամ մնացածի վրա, ու կապ չունի հասկանալով էին անում, թե սրտի ցավից ելնելով, այդ երևույթը անհանդուրժելի էր ու Է։ Ներող եղեք, որ թույլ տվեցինք տարիներով մեր ազգին հասցնել այն մակարդակին, որ ձեզ վիրավորելու և քարկոծելու համար պատրաստ են անգամ բընբпւլով 5նդիկի նմшնվել, шբпրիգենի նմшնվել, դենը դնելով սրբությունները, հայի պատիվն ու արդարությունը, թաքնվելով ինչ-որ հայրենասիրական պաթոսների տակ։ Ցավում եմ շատ, որ սիրով լցվելու փոխարեն մարդիկ նախընտրում են նախանձով ու թարախով լցվել, մոռանալով ամոթն ու պատիվը։ Բայց սա էլ կանցնի կգնա։

Աննա Հակոբյանի կատարած բոլոր աշխատանքներով հիանում եմ և հպարտանում։ Երկրիս համար շատ հանգիստ եմ, քանզի վստահ եմ երկրիս ղեկավարի թիկունքը պահող տիկնոջ բարոյականության և հայրենասիրության վրա, խելքի և դիվանագիտության վրա։ Մաղթում եմ ուժ, համբերություն և ձեր զավակներին էլ ավելի խորը իմաստություն այս դժողքը անցնելու համար։
Ժամերով կգրեի Ձեր անցած ճանապարհի մասին, հատ-հատ նկարագրելով տարբեր դրվագներ, բայց շատ կարճ կասեմ` Հարգանքներս, սիրում եմ Ձեզ ու քրոջ պես գրկում, Ձեր հետ եմ, ներեցեք որ հաճախ չեմ ասել` Շնորհակալ եմ, որ Դուք կաք Աննա Հակոբյան

Հ.Գ.
Պատկերացնում եմ սա կարդալով որոշ կենդանիների մոտ ինչ կարգի հոգեկան ցնցումներ են սկսվելու, բայց այս 5 տարվա մեջ ես էլ կոփվեցի ու հանգիստ եմ տանում, էնպես որ իզուր ժամանակ մի ծախսեք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ