«Տղերք, Հայաստանը փոքր երկիր է և նախկինում ու ներկայում ձեր կերած բողկերի մասին շատերս գիտենք՝ կույս մի ձևացեք»․ Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Եթե կուսությունդ թողել ես հորդ տանը ու արդարանում ես,որ կամ ծառից ես ընկել,կամ փոքր ժամանակ հարևանի տղայի հետ տուն-տունիկ ես խաղացել,կամ քեզ դաժանաբար խաբել են,կամ․․․;

Ոչ ոք քեզ չի հավատա,եթե նույնիսկ ակամա է եղել;

Փաստը,մնում է փաստ՝դու կույս չես։
Ամեն օր ի հայտ եկող <<փրկիչների>> մասին է նաև։

Ամեն օր քաղաքական նոր հարթակներ են ստեղծվում հրաժարականի պահանջով։

Սովորութի համաձայն քաղաքական առևտուրը սովորական առևտուր են դարձրել՝փողին մունաթ,դու ինձ,ես քեզ։
Տղերք,Հայաստանը փոքր երկիր է և նախկինում ու ներկայում ձեր կերած բողկերի մասին շատերս գիտենք՝կույս մի ձևացեք։

Ձեր հետևից ականջներ են երևում ՝ֆինանսական ու քաղաքական բոսերի ականջները։
Մի խոսքով,զգույշ խոսեք ու գործեք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ