Արգելվել է ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» միության ատենապետ Նժդեհ Գարագավորյանի մուտքը Հայաստան

Արգելվել է ՀՅԴ Երիտասարդականի անդամ, ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանի մուտքը հայրենիք։

Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակից՝ նշելով, որ Նժդեհը պետք է ժամաներ հայրենիք` փետրավարի 6-10-ը Սյունիքում տեղի ունենալիք ՀՅԴ Երիտասարդական համաշխարհային համագումարին մասնակցելու, որտեղ աշխարհի չորս կողմից պետք է համախմբվեն ՀՅԴ երիտասարդական միավորների ներկայացուցիչները` միասնաբար ծրագրելու ՀՅԴ երիտասարդության առաջիկա գործունեությունն ու անելիքները:

ԳՅԴ-ից հայտնում են, որ ամիսներ առաջ Հայաստանի համար անցանկալի անձ է ճանաչվել նաև ՀՅԴ Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը: Արգելվել է նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ