«Գոմի կարմաստիկ տեսություն, որ ասում էի սերժիկին սիկտիր ենք անելու …». Լեւոն Բարսեղյան

Իմանում եմ, որ արդարադատության նախարարությունը դատական համակարգի էվոլյուցիոն բարեփոխման է վրա շեշտադրում, քան թե արմատական: Գուցե իրենց հասկացածով էվոլյուցիան այն ամենաարմատականն է, որ կարող են մտածած լինել:

Էվոլյուցիոն: Գիտե՞ք դա որն է, դա էն է, որ կաշառակեր, կեղծարար, անուղեղ, վերեւից զանգով վճիռներ կայացրած ու մարդկանց քաղբանտարկյալներ սարքած, կաշառակեր, տգետ դատավորներին սեմինար ու աղոթել են սովորեցնելու, ազնիվ խոսք են վերցնելու, որ էլ քաք չեն ուտի ու … համակարգը դզվելու է: Էդ նույնն է, որ ինձ սովորեցնեն ու համոզեն չմտածել: Ասենք՝ սեմինար են անում, չմտածելու վարքականոն են մշակում կարդալ են տալիս, ասում են՝ մտածեցիր՝ կդատենք ու ես սովորում եմ չմտածել: Դատավորների գրեթե կեսը (էս թիվը չեմ պնդում, մի քիչ ավել, մի քիչ պակաս) խայտառակ մասնագիտական կենսագրություն ունի:

Եւ քանի հոգի կա, որ Հայաստանում դատական իշխանություն ստեղծելու էվոլյուցիոնիստական եղանակը արդյունավետ է համարում: Մենք իրականում դատական ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ չենք ունեցել, ունեցել ենք դատարաններ, դատավորներ լավագույն դեպքում ձեւական դատական համակարգ ենք ունեցել, դատական իշխանություն չենք ունեցել:

Զեյնալյանին ասեք՝ հերիք քնի, խիղճն էլ է լավ բան: Ե՛լ քնիցդ այ ախպեր ջան, ելիր, Նիկոլն ասել է.«անցումային արդարադատություն» դեռ 8 ամիս առաջ, շատերիս սրտից է ասել, եթե չասեմ շատ շատերիս, դրա հայեցակարգը անհնար է՞ր գրել 8 ամսում, տանել դնել սեղանին, ասել ահա՝ ուզել էիր: Անհնար էր, թող իմաց տար, ինչի կարիք լիներ՝ կբերեինք կտայինք, գրել, ուղարկել էլ ենք ահագին բան, ո՞վ պտի անի, ո՞ւմ է սպասում Արդարադատության նախարարությունը: Ասեք՝ ում է սպասում, կամ ինչի է սպասում՝ գետնի տակից հանենք բերենք, չբերողը չաթլախ է:

Մենք ժամանակ չունենք, երեւի չեն հասկանում:

ԷԼ, ԱՅԼԵՎՍ, ԱՐԴԵՆ, ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՆՔ:

Ինչ ունեցել ենք, անցած տասնամյակներին կերել են, պրծել է, համոզելով քաքակեր չլինել՝ արդարադատություն չի կարող լինել, առանց մեղքերը խոստովանելու ու բացահայտելու չեն մաքրագործվում, էն էլ դատավորները: Իսկապես դժվար է՞ դա հասկանալ: Բոլոր էն տնտեսական, քրեական վեճերը, որ եռում են արդեն 10 ամիս, Հայաստանի նստվածքային խնդիրների մի քանի տաշեղն են, մի բարակ շերտը ընդամենը, այստեղ կոսմետիկա, հին մեքենայով կարգավորելու բան չկա, անընդհատ տեղապտույտ է լինելու ու անիվների տակի ցեխը բոլորի վրա շաղ տա: Հայաստանը թալանողները, համակարգային կոռուպցիա ներդրածները, դա հովանավորածները, մարդկանց ունեզրկածները, կոնկրետ կատարածուները սրտի դողով աղոթում են, որ արդարադատության նախարարությունն այդպես քնած էլ մնա, որ 2-3 սերնդի փոփոխությամբ համակարգը բարեփոխելու հիմար վարդապետությամբ բավարարվի: Մարդիկ 10-20-30 տարիների անարդարադատության դարդերի, կոռուպցիայի, հանցագործությունների, զրկանքների պատմությունները առած աջուձախ են վազում, սկսում են խոսել, իրենց բացված հույսերով մարդ են ման գալիս, որ արդար լուծումներ տրվեն տասնամյակներով սիրտ մաշող հարցերին: Սա ինքն իրեն չի լուծվելու:

Օրենսդիրը արդար է ընտրվել, գործադիրն արդար է ձեւավորվել, դատական համակարգը մնացել է նույն գոմը, էն որ հարյուր տարի չեն մաքրում, օրենսդիրն ու գործադիրը պիտի մաքրեն այդ գոմը վերջապես, թե չէ, էդ գոմի թրիքը ելնելու է լցվի ե՛ւ օրենսդիր, ե՛ւ գործադիր, ե՛ւ՝ մեր տները: Չեք հավատու՞մ: Էն, որ ասում էի սերժիկին սիկտիր ենք անելու, էլի չէիք հավատում:

Հա ի դեպ մեկ տարի առաջ էս օրն արդեն անսերժ էինք, առաջին անգամ, շնորհավոր: Կներեք թունդ խոսքերի համար:

Ձեր՝ Կինո Երեւանի խուժան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ