ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամաբվոր Արփի Դավոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է հրապակումով և կատարել է հետևյալ գրառումը.
«Հատուկ դնում եմ այստեղ, որ տեսնեք կեղտոտ լրագրությունը որն է ։
Հարցրեք՝ ասենք, թե ինչ ենք խոսել, գրչակներ,որ հայաթի Սիրուշ տատիի բամբասանքը չգրեք։»
Հիշեցնենք, որ «Փաստ» թերթը գրել էր. «Ապրիլի 8-ի երեկոյան ԱԺ-ում տեղի է ունեցել վարչապետի եւ «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը, որի ընթացքում եղել են բավականին լուրջ խոսակցություններ:
«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել իր թիմակից օրենսդիրների աշխատելաոճից եւ գործունեությունից: Նա բավականին լուրջ ու կոշտ տոնայնությամբ շեշտել է, որ սա իր սպասած խորհրդարանը չէ, որ պատգամավորները զբաղվում են ժամավաճառությամբ, «թռնում» են նիստերից:
Փաշինյանի հիմնական դժգոհություններից մեկը կապված է եղել այն հանգամանքի հետ, որ թիմակիցները չեն կարողանում պահել իր քաղաքական «գիծը»:
Պատգամավորներից ոմանք փորձել են Արցախի հիմնահարցի ու Ալիեւի հետ ունեցած հանդիպման մանրամասներին ծանոթանալ, ինչը եւս առաջացրել է Փաշինյանի զայրույթը: Վարչապետը նախատել է պատգամավորներին, որ նրանք ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ շատ մակերեսային պատկերացում ունեն, դժգոհել է, որ ամենատարրական թեմաներից չեն կարողանում «էշը ցեխից հանել»:
Վարչապետը, ըստ մեր տեղեկությունների, նաեւ հայտարարել է, որ քարոզչական դաշտն են տանուլ տալիս, հատկապես Արցախի մասով. պոռթկումն այն աստիճանի է եղել, որ նա ասել է. «Չգիտեմ՝ ձեր լռելն է ճիշտ, թե խոսելը»: