ՇՆՈՐՀԱՎՈՐ. 19-ամյա Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

19-ամյա Արսեն Հարությունյանը Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատ ոճային  նվաճեց չեմպիոնի կոչումը:

Հայ ըմբիշը գոտեմարտի ընթացքում Լոմտաձեին զիջում էր 8 միավորով, սակայն կարողացավ գտնել իր խաղը եւ տանել գերկամային հաղթանակ:

Հավելենք, որ այս ոսկին մեր ազատ ոճայինների միակ մեդալն էր Եվրոպայի այս առաջնության ընթացքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ