Տեղի ունեցածն էլ ավելի է սրել առանց այն էլ բարդ հարաբերությունները. Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ

Հունվարի 27-ին Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչության հետ։ Այս մասին գործակալությանը հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։Ադրբեջանցիները խստորեն դատապարտել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումը, ահաբեկչական գործողությունը, ընդգծվել է դիվանագիտական ​​ներկայացուցչությունների վրա նման հարձակումների անթույլատրելիությունը։

Իրանի իրավասու մարմիններին կոչ է արվել անհապաղ պատասխանատվության ենթարկել ահաբեկչություն կատարած անձին, իրականացնել ահաբեկչության մանրակրկիտ հետաքննություն, բացահայտել և պատժել հանցագործության կազմակերպման և կատարման մեջ ներգրավված մյուս մասնակիցներին։Ադրբեջանական կողմն անդրադարձել է նաև վերջին շրջանում Իրանում ծրագրված հակաադրբեջանական արշավներին և այդ առնչությամբ իրենց ափսոսանքն են հայտնել: Արձանագրել են` տեղի ունեցածն ավելի է սրել առանց այն էլ բարդ հարաբերությունները։

Իրանի դեսպան ընդգծել է, որ Իրանի պատկան մարմիններն անմիջապես արձագանքել են միջադեպին, և այս հարցը հետաքննվում է համապատասխան իրավապահ մարմինների կողմից, մանրամասն տեղեկություն կհրապարակվի հետաքննության ավարտից հետո։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ