ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը և ազատ արձակել հայ գերիներին

Հունվարի 26-ին ԵԽ խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Առաջընթացը Վեհաժողովի մոնիթորինգային գործընթացներում» (հունվար-դեկտեմբեր 2022թ․) բանաձևը:

Քվեարկությամբ ընդունվեցին բանաձևում հայկական պատվիրակության կողմից առաջարկված փոփոխությունները՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ։

Տեղեկությունը հրապարակվել է «Հայաստանը Եվրոպայի խորհրդում» ֆեյսբուքյան էջում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ